«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել է, որ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողները բողոքի ակցիա էին անցկացրել իրենց չվճարած աշխատավարձերը ստանալու պահանջով: Բողոքի արդյունքում «Վանաձոր-Քիմպրոմի» տնօրինությունը աշխատողներին 1 ամսվա աշխատավարձ է տվել: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ին հայտնեցին գործարանի աշխատակիցները:
Նշենք, որ «Քիմպրոմում» ամսական աշխատավարձը 80-150 հազար դրամ է, 3 արտադրամասերում ընդհանուր աշխատում է 930 մարդ:
Գործարանն աշխատողներին 9 ամսվա աշխատավարձի չվճարած պարտք ունի` դեռևս 2011 թվականից:
Տնօրինության պատճառաբանությամբ` գործարանն էլ կոմունալ և հարկային մեծ պարտքեր ունի կուտակած, և այս պահին ոչ մի արտադրանք չի տալիս:










































