Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը մեկնաբանել է իր թիմի խաղը` Գերմանիայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում կայացած Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ հանդիպման ժամանակ:
«Ամենակարևորն այն է, որ մենք վստահ և ագրեսիվ ենք խաղում: Այսօր դա մեզ հաջողվեց, մրցակիցը մշտապես ճնշման էր ենթարկվում:
Սակայն մեզ դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի խաղանք այնպես, ինչպես կցանկանայինք: Պետք է աշխատենք մանրամասների վրա: Առաջիկա շաբաթների ընթացքում կբարելավենք մեր խաղը»,- Ռոբենի խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:









































