Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երբեմն գիշերում է մայրաքաղաք Կարակասում գտնվող Հեղափոխության թանգարարնում, որտեղ հուղարկավորված է նախկին նախագահ Ուգո Չավեսը: Նա այդ անսպասելի խոստովանությունն արել է՝ ելույթ ունենալով «Բոլիվարական երկխոսություններ» հեռուստահաղորդման ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նա ասել է, որ այդ մասին շրջանի բնակիչները գիտեն: Նախագահի խոսքով՝ ինքը Հեղափոխության թանգարան է գնում մտորելու համար:
Մադուրոն առաջին անգամ չէ, որ խոսում է Չավեսի հետ իր առանձնահատուկ հարաբերություններից: Ընտրական արշավի շրջանում՝ ապրիլին, նա պատմել էր, որ առավոտյան աղոթքի ժամանակ Չավեսն իրեն երևացել է փոքրիկ թռչնի տեսքով:







































