Ցյուրիխի բուտիկի ղեկավարությունը չի պատժի վաճառողուհուն, ով ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին ցույց չի տվել թանկարժեք պայուսակը, ինչը հեռուստաաստղը վիրավորական է համարել: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Օփրան Ora.tv առցանց հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատմել էր, որ շվեյցարական բուտիկներից մեկում վաճառողուհին հրաժարվել էր իրեն ցույց տալ պայուսակը՝ պատասխանելով, թե այն շատ թանկ է: Վաճառողուհին ասել էր, որ այն պատրաստված է կոկորդիլոսի կաշվից՝ ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի դիզայնով: Այն արժեցել է 38 հազար դոլար:
Тrois Pommes բուտիկների ցանցի սեփականատերը նշել է, որ կատարվածը թյուրիմացություն է, և որ վաճառողուհին պարզապես ցանկացել է քաղաքավարի լինել՝ առաջարկելով ավելի մատչելի տարբերակներ:







































