Հայտնի կատու Գարֆիլդի «նմանակի» մասնակցությամբ տեսանյութը YouTube-ում ռեկորդային դիտումներ է հավաքում: Հմայիչ, բայց շատ գեր կատուն, որը ոչ մի կերպ չի կարողանում փողոց դուրս գալ իր համար նախատեսված դռան հատուկ ճեղքից, արդեն գերել է մոտավորապես 400 հազար մարդու:
New York Daily News-ի տվյալներով՝ դիտողների մի մասը նշել է, որ կենդանիների պաշտպանության ընկերակցությունը պետք է կատվի տիրոջ ուշադրությունը հրավիրի կենդանու չափից ավելի մեծ քաշի վրա: Բացի այդ, նրան մեղադրում են նաև նրանում, որ նա չի մեծացրել դռան ճեղքը:
Անձամբ կինը, ով համացանցում տեղադրել է իր տնային կենդանու արկածների մասին տեսանյութը, համաձայն չէ վերոնշյալի հետ: Նա համարում է, որ իր կատուն բացարձակապես գեր չէ, այլ լավ է սնվում. չէ՞ որ նա կշռում է 12 կգ-ից էլ պակաս:









































