2100 թ. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանալու է մեկ մետրով` 1990 թ. համեմատությամբ: Սա ավելին է, քան նախկինում արված կանխատեսումները, և հրապարակված է Ավստրալիայի եղանակային հետազոտությունների կոմիտեի մասնագետների կողմից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Մինչ այդ ամենահեղինակավոր կազմակերպությունները նշում էին 70 սանտիմետրով բարձրանալու ցուցանիշի մասին:
Սակայն ավստրալիացի մասնագետների ավելի վատատեսական կանխատեսումները պայմանավորված են սառույցների հալոցքի վերաբերյալ ստացված նոր տվյալներով և խնդիրն առավելապես Գրենլանդիան է, ուր հալոցքի տեմպերն ավելին են, քան սպասվում էր:







































