IBF, IBO, WBO, WBA վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կարող է մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում 2016թ. կայանալիք օլիմպիական խաղերին: Այդ մասին տեղեկացնում է գերմանական SID լրատվական գործակալությունը:
Ուկրաինացին ավելի վաղ ցանկություն էր հայտնել մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին, բայց Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան չէր ընդունել նրա թեկնածությունը:
Կլիչկոն կարող է մրցաշարին մասնակցել Գերմանիայի հավաքականի կազմում, բայց դա կարող է անել միայն Գերմանիայի քաղաքացիություն ընդունելուց հետո:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային միությունը (AIBA) սահմանափակում էր մտցրել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների՝ օլիմպիական խաղերի մասնակցության վրա:
Մրցմանը կարող են մասնակցել այն բռնցքամարտիկները, որոնք պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել են առնվազն 15 մենամարտ և առնվազն 40 տարեկան են: Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 57 մենամարտ, իսկ 2016 թվականին կլինի 40 տարեկան:







































