«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանում, քանի որ ուժեղագույն կազմն ունի Անգլիայում:
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթի»-ն լավագույն կազմն ունի Անգլիայում: Մենք 4 հզոր ֆուտբոլիտսների ենք հրավիրել, բայց չէ՞ որ առանց նրանց էլ թիմը շատ ուժեղ էր:
Հուսով եմ՝ հաղթարշավը կմեկնարկի առաջին տուրից՝ «Նյուքասլ»-ի դեմ խաղից, որի արդյունքում կնվաճենք չեմպիոնի կոչումը»,- հայտարարել է Պելեգրինին:








































