Այսօր կմեկնարկի Գերմանիայի առաջնությունը, որի 1-ին տուրի շրջանակներում Մյունխենի « Բավարիա»-ն կմրցակցի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ:
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնհատաել է իր թիմի պատրաստվածության աստիճանը: Մասնագետը նշել է, որ որոշ ֆուտբոլիստների դեռևս ժամանակ է անհրաժեշտ` լավագույն խաղային որակները ցուցադրելու համար, սակայն թիմն, ընդհանուր առմամբ, պատրաստ է:
«Կարող եմ ասել, որ թիմը պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին: Ամռանը մեծ ուշադրություն ենք դարձել խաղին: Ոմանք դեռևս այնքան էլ լավ մարզավիճակում չեն, սակայն դա նորմալ է: Հուսով եմ` մրցաշրջանի ընթացքում նրանք կցուցադրեն իրենց լավագույն խաղային որակները»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































