Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, որ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն անպայման կգտնի իր տեղը և խնդիրներ չի ունենա:
Ֆուտբոլիստը փոքր-ինչ մտահոգված է այն հարցով, թե խաղադաշտի որ գծում կընդգրկի իրեն գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
«Եթե Շվայնշտայգերն իր լավագույն մարզավիճակում լինի, նրա համար միշտ տեղ կգտնվի հիմնական կազմում: Նա առաջատար է և հիանալի մարտավարություն ունի: Անձամբ ես շատ հանգիստ եմ նրա համար: Բաստիանը կարևոր նշանակություն կունենա թե´ «Բավարիա»-ի, թե´ Գերմանիայի հավաքականի համար»,- նշել է Լյովը:








































