Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ժամանել է Նորվեգիա`Տրոմսե քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով:
Օգոստոսի 10-ին մեկնարկող մրցաշարին կմասնակցեն նաև հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը։ Արոնյանը մրցաշարի առաջին համարն է, քանի որ ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։
«Երևանում հաճելի ընթրիքից և տեղական գինիները փորձելուց հետո ժամանել եմ Տրոմսե։ Պատրաստ եմ աշխարհի գավաթի խաղարկությանը»,- գրել է Արոնյանը Facebook-ի իր էջում։







































