Երգիչ Ռազմիկ Ամյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Քամ-քամ»:
Երգիչը երեկ Facebook-ի իր էջում գրել է.
«Բարի երեկո բոլորին!
Ինչպես արդեն նշել էի, «Քամ-քամ» տեսահոլովակի պրեմիերան կլինի օգոստոսի 9ին, 13:00-ին ԴԱՐ 21 հեռուստաալիքով, բաաաաաա~յց, կա մեկ բայց. իմ չափազանց անհամբեր բնավորությունը, ինձ թույլ չի տա, որ ես հանգիստ մեկ գիշեր էլ լուսացնեմ, էնպես որ, տեսահոլովակի պրեմիերան կլինի Հայաստանի ժամանակով ժամը 00:00-ին իմ պաշտոնական էջում!
Ինչքան անհամբերությամբ սպասում եմ պրեմիերային, այդքան էլ կարծիքներին!»:












































