PayPal-ի նոր հավելվածը թույլ է տալիս գնումներ կատարել խանութներում և ռեստորանի հաշիվները վճարել բջջային սարքերի միջոցով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հաշիվը վճարելիս վճարման համակարգում հայտնվում են հաճախորդի անունը և լուսանկարը, որից հետո վերջինս տեղեկություն է ստանում իր հեռախոսին, թե որքան գումար է հանվել իր հաշվեհամարից:
PayPal ընկերության այս նորամուծությունը կիրառվեց այն բանից հետո, երբ Oasis և Karen Milen խոշոր խանութներում ներմուծվեց ծածկագրի միջոցով հաշիվներ վճարելու համակարգը:











































