2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ ՀՀ-ն արժանապատիվ կեցվածք որդեգրեց Վրաստանի ու ՌԴ-ի միջև։ Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն, վրացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռոնդելին՝ 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից 5 տարի անց գնահատելով Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի ու Ռուսաստանի միջև:
Վրացի փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանն ընկավ դժվարին իրադրության մեջ, մի կողմից Վրաստանն էր՝ հարևան, բարեկամական երկիր Հայաստանի համար, մյուս կողմից ՌԴ-ն՝ ՀՀ ռազմավարական գործընկերը: Ուստի, նրա կարծիքով, Հայաստանն իրեն չափազանց արժանապատիվ դրսևորեց:
«Նույնիսկ Հայաստանը հատուկ ջոկատ ուղարկեց, երբ ՌԴ-ն պայթեցրեց վրացական կարևորագույն նշանակություն ունեցող կամուրջները: Ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ էր: Հնարավոր է, որ ՌԴ-ն ցանկանում էր պատերազմի ժամանակ օգտագործել ՀՀ տարածքը, որպեսզի թռիչքներ իրականացներ, բայց դա էլ չեղավ»,- ասաց Ալեքսանդր Ռոնդելին:










































