Քեյփթաունում կողոպտել են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 81-ամյա հարավաֆրիկացի արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի տունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Գողերը շենք են ներթափանցել գիշերով, երբ Դեսմոնդը և նրա կինը՝ Տեան քնած էին: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ գողացել են կենցաղային մի շարք առարկաներ: Տուտուն և նրա կինը չեն տուժել:











































