Այս օրերին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը քննարկում է, թե ում թեկնածությունը պետք է առաջադրի սեպտեմբեիի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականները մտադրություն ունեն ընտրություններին մասնակցելու դեպքում առաջադրել դաշնակցական, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանին: «Դաշնակցության» ներսում առկա կարծիքների համաձայն՝ միայն Գևորգյանի առաջադրման դեպքում ՀՅԴ-ն հաղթանակի շանս կունենա:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































