Իտալիայի կառավարությունն արձակուրդ չի գնում և կշարունակի աշխատել նույնիսկ երկրի համար հանգստի գլխավոր ամսին՝ օգոստոսին: Այս մասին այսօր նախարարների խորհրդի նիստի փակմանը հայտարարել է երկրի վարչապետ Էնրիկո Լետան:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած հերթական նիստը նշանակված է օգոստոսի 23-ին, ինքը կամ փոխվարչապետ Անջելինո Ալֆանոն մշտապես «կհերթապահեն» կառավարական Կիջի պալատում: Հասանելի պետք է լինեն նաև բոլոր նախարարները:
Նախկինի պես ակտուալ է մնում ընտրական օրենսդրության բարեփոխումը: Բեռլուսկոնիի դատավճռի հաստատումից հետո քաղաքական կյանքում բարդ իրավիճակ է առաջացել: Օրակարգում են նաև հարկային ոլորտին առնչվող մի շարք հարցեր:









































