ՈՒԵՖԱ-ն այսօր հրապարակել է այն համակարգը, ըստ որի բաշխվելու են ստացված եկամուտները Չեմպիոնների Լիգայի ու Եվրոպա Լիգայի մասնակից թիմերի միջև:
Հասարակ հաշվարկներից հետո պարզ է դառնում գումարների այն չափը, որ վաստակելու են հայկական ակումբները: Ընդհանուր առմամբ, հայկական ակումբները կվաստակեն 1 մլն եվրո:
Այդ գումարի կեսից ավելին` 525000 եվրո, կստանա Գյումրիի «Շիրակ»-ը, որը մասնակցում էր Չեմպիոնների Լիգային ու հասավ մինչև որակավորման երկրորդ փուլ:
Եվրոպա Լիգային մասնակցած թիմերը համեմատաբար ավելի քիչ կվաստակեն: «Փյունիկ»-ը, որ մեկ փուլ հաղթահարել էր, կստանա 250 հզ եվրո, իսկ «Միկա»-ն ու «Գանձասար»-ը կվաստակեն 120 հզ եվրո:







































