Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Կարեն Կարապետյանին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը

Կարեն Կարապետյանի մասին ակնարկը պատրաստելիս վերհիշեցի «Արմենպրես»-ի լուսահոգի լրագրող Գոհար Իսախանյանի` 2012թ. հունիսի 26-ի թղթակցությունը. «Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված «Սևելիանո» և «Ասկոլանա» 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կ. Կարապետյանը…»:

Այսօր արդեն մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց ձիթապտուղ աճեցնելու գաղափարը, Կարապետյանն ասաց, որ այն իրեն հուշել է եղբայրը, ով հանրագիտարանից տեղեկացել է, թե ինչպիսի կլիմայական պայմաններում է աճում այդ համեղ ու սննդարար պտուղը:

Եվ եղբայրները ռիսկի են դիմում: 2002 թվականին տնկում են մի քանի տասնյակ ծառ: Պարզապես փորձի համար: Տնկիները լավ աճում են, փարթամանում, դառնում մարդահասակ: Բայց… ցրտահարությունն իր չար գործն է անում: Կարենը չի ընկճվում: Իր իսկ խոստովանությամբ, եթե մեկ ուրիշը լիներ, կհրաժարվեր այդ գաղափարից: Իսկ ինքը՝ ոչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի օգնությամբ՝ կարճ ժամանակ անց բերում է 7500 տնկի: 300 հատը իսկույն բաժանում է ընկերներին և պարզապես անծանոթ մարդկանց: Ընդ որում, գյուղապետարանում տեղի ունեցած ժողովի ժամանակ: Իմ այն հարցին, թե ի՞նչու նաև անծանոթ մարդկանց, Կարենը պատասխանում է.

-Որպեսզի չգողանան…

Հիմա մոտ 4000-ը ծառ են դարձել և բերք են տալիս: Անցած տարի Կարեն Կարապետյանը 5-6 տոննա բերք ստացավ: Իսկ դրանից առաջ, 2013 թվականին, երբ ցրտահարություն չէր եղել, Կարենենց բերքը գերազանցեց տասը տոննան: Այս տարի հույս ունի ստանալ 30-40 տոննա բերք: Դե, ծառերն աճում են, փարթամանում. կան ծառեր, որ տարեկան 70 կիլոգրամ բերք են տալիս:

Բերքը ցրտահարությունից փրկելը, ապա հավաքելը դեռ գործի մի մասն է: Այն պետք է վերամշակել, հասցնել սպառողին: Այդ մասին էլ է հոգացել ֆերմերը: Հարազատ գյուղում նա հիմնադրել է ձիթապտղի վերամշակման արտադրամաս: Մշակումը տևում է 15 օր: Կարենը հանգամանորեն նկարագրում է պտղի վերամշակման ողջ տեխնոլոգիան:

Չնայած ստացված էկոլոգիապես մաքուր բերքին՝ Կարապետյանն այն իրացնելու խնդիր ուներ: Չորս տարի առաջ ֆերմերն ասում էր. «Առայժմ ստացված բերքը էժան գնով` կիլոգրամը 1200 դրամով, ստիպված եմ լինում տալ վերավաճառողներին: Հայաստանում դեռևս դժվար է նորմալ գնով ձիթապտուղ իրացնելը»: Իսկ հիմա մեղրեցի ֆերմերն արդեն ունի իր սպառողը: Նա մի տեսակ հպարտությամբ է ասում, որ իր սպառողների մեջ կան սիրիահայեր, ովքեր ձիթապտղի օգտագործման տարիների ավանդույթ ունեն: Ոմանք նաև խոստովանում են, որ Լեհվազի փոքրիկ արտադրամասում վերամշակված ձիթապտուղն ավելի համեղ է, քան «գործարանային» արտադրանքը: Նման խոսքերից հետո մարդ հպարտանում է և ցանկություն ունենում զարգացնել տնտեսությունը:

… Կարեն Կարապետյանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ վարկ է վերցրել 2002 թվականին՝ իր այգին հիմնելու համար: Բանկը հաշվի էր առել ֆերմերի ներդրման առանձնահատկությունը և արել հնարավորը, որպեսզի վարկի մարման սխեման դյուրին լինի Կարենի համար: Այս հանգամանքը մեծապես նպաստել է, որ ֆերմերն առավելապես կենտրոնանա իր գործի հաջողության վրա:

Վերջում ասենք, որ եղբայրներին օգնում են նաև իրենց 21 և 25 տարեկան որդիները:

Խոսեցինք նաև խնդիրներից: Կարեն Կարապետյանին, և ոչ միայն նրան, մտահոգում է ոռոգման հարցը: Նախ, եթե ջուր տալիս են, ապա բավականին թանկ՝ ժամում 1300 դրամ վճարով: Իսկ դա մատչելի չէ շատերին: Կարապետյան եղբայրները մոտ կես կիլոմետր ջրագիծ են անցկացրել սարն ի վեր, այն էլ գետնի տակով: Ուզում են կաթիլային համակարգ տեղադրել: Սովորության համաձայն դեռևս ուսումնասիրում են ոռոգման նորագույն տեխնոլոգիաները:

Լևոն Ազրոյան

1

2

3

5

6

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում