Բրիտանացի տեխնոլոգիական մասնագետ Էլիոթ Քեմբերը Google ընկերությանը մեղադրել է օգտատերերի գաղտնաբառերի հետ անփույթ վերաբերվելու մեջ: Նա նշել է, որ համակարգչին պատահական հասանելիություն ստացած չարագործը կարող է հաշված վայրկյաններում պարզել գաղտնաբառերը, որոնք պահում է Google Chrome դիտարկիչը:
Կորպորացիան արդեն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում խնդիրն անվանել է «ոչ այնքան լուրջ» այլ սպառնալիքների ֆոնին՝ կապված սարքն օտար ձեռքերում հայտնվելու հետ:
Մեթոդը, որի օգնությամբ կարելի է տեսնել այլոց գաղտնաբառերը, չափազանց հեշտ է: Բավական է մոտենալ առանց վերահսկողության մնացած համակարգչին և դիտարկիչի հասցեի տողում հավաքել chrome://settings/passwords, որից հետո կարելի է տեսնել այն կայքերի ցուցակը, որոնց գաղտնաբառերն օգտատերը պահանել է:











































