Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Եվրամիությունը մայիսի 23-ին պատժամիջոցներ է կիրատել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի նկատմամբ:
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի 27 նախարարներ որոշում են կայացրել նախկինում 13 պաշտոնյաների վրա կիրառվող պատժամիջոցները կիրատել նաև երկրի նախագահի հանդեպ:
Այսպիսով, Ասադին արգելվում է այցելել ԵՄ անդամ երկրներ, միևնույն ժամանակ նրա հաշիվները ԵՄ տարածքում սառեցվում են:
Եվրոպացի դիվանագետների խոսքերով` սա արձագանք է Սիրիայում ժողովրդի դեմ կիրառվող ռազմա-ոստիկանական շարունականան բնույթ կրող ճնշումներին: Վերջին ամիսների ընթացքում ցուցարարների դաժան ցրման ժամանակ զոհվել են հարյուրավոր մարդիկ:
Ավելի վաղ Բաշար Ասադի և նրա համախոհների հանդեպ նման պատժամիջոցներ է կիրառել նաև ԱՄՆ-ը:












































