Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանն այսօր վաղ առավոտից կառավարության շենքի մոտ հացադուլ է անում: Նա իր հետ բերել է մի շարք անդորրագրեր, բանաձևեր և այլն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը ապացուցել է մի շարք բանաձևեր, որոնք սխալ են օգտագործվում, սակայն տեր կանգնող չկա:
«Ապացուցել եմ, որ օգտակար գործողության գործակիցը հազարից մեծ կարող է լինել՝ 50-10.000, բայց աշխարհն ասում է, որ հարյուրից մեծ չի կարող լինել: Ապացուցել եմ, որ էներգիայի պահպանման կամ փոխակերպման օրենքը սխալ է, որ կարելի է սարքել հավերժական շարժիչ: Մեր լաբորատորիայում դրած աշխատում եմ, բայց տեր կանգնող չկա: Եթե աշխարհն օգտագործի հավերժական շարժիչը, էժան ու անվտանգ էլեկտրաէներգիա կստանանք, տաք ջուր և այլն»,- ասաց նա:
Հենրիկ Մխիթարյանը նշեց, որ իր խոսքը տեղ հասցնել չի կարողանում, նամակների միջոցով հինգ-վեց տարի է՝ գրում է, բայց տեր կանգնող չկա:









































