Sunday, 14 06 2026
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն

«Մենք բոլորս պոռնոգրաֆիա ենք». թուրքերի ինտերնետային բողոքի ցույցը

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ, երեկ թուրքական մի շարք քաղաքներում մոտ 10,000 թուրքեր դուրս են եկել փողոց` իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ ինտերնետային գրաքննության: Ցույցերին մասնակցած երիտասարդները «զինված» են եղել Don’t touch my internet (Մի՛ դիպչիր իմ ինտերնետին) և «Մենք բոլորս պոռնոգրաֆիա ենք» պաստառներով:

Թուրքական իշխանությունները որոշել են «արմատական գրաքննության» ենթարկել ինտերնետը, ինչի նպատակը քաղաքացիներին պոռնոգրաֆիայից ու անբարոյականությունից պաշտպանելն է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդը (BTK) փրովայդերներից պահանջում է հաստատել 4 ֆիլտրերից մեկը. «ստանդարտ», «ընտանեկան», «մանկական» և «տնային»: Այս օրենքի հեղինակների կարծիքով, այդ ֆիլտրերը երեխաներին զերծ կպահեն անպետք տեղեկատվությունից:

Բացի այդ, ընտրվել է 138 բառ (օրինակ՝ անգլերեն fetish, hot և teen), որոնք չեն կարող գործածվել որպես, այսպես կոչված, դոմեններ:

Ֆիլտրման չենթարկված կայքեր մուտք գործելու փորձերը կհավասարեցվեն իրավախախտման և կպատժվեն խոշոր տուգանքով: Ինտերնետ մուտք գործելու նոր կանոնները ներդրվելու են օգոստոսի 22-ին: Հազարավոր թուրքեր օգոստոսի 22-ն արդեն իսկ կնքել են Թուրքիայում «ինտերնետի մահվան» օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում