Զբոսաշրջային ինքնաթիռը, որում եղել է երեք մարդ, այսօր կործանվել է Ֆրանսիայի կենտրոնական հատվածի Պյու-դե-Դոմ դեպարտամենտում: Օդանավում գտնվող երեք մարդիկ էլ զոհվել են: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10.00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 12.00-ին)՝ Կլերմոն-Ֆերան քաղաքից 20 կմ արևմուտք:
Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին չի հաղորդվում: Ներկայում դեպքի վայրում աշխատում են ժանդարմերիայի աշխատակիցները, ովքեր փորձում են պարզել վթարի պատճառները:









































