Ամերիկյան խոշորագույն Powerball վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են, որ հաղթող թվերով երեք տոմսերը վաճառվել են Նյու Ջերսի և Մինեսոտա նահանգներում։ Հաղթողները կբաժանեն 448 մլն դոլարի ջեք-փոթը: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Հաղթող թվերը հայտարարվել են անցած գիշեր: Հաղթողները դեռևս չեն հայտնվել: Նրանց տոմսերում եղել են 5, 25, 30, 58, 59 և 32 թվերը:
Նախորդ ջեք-փոթը շահել է 84-ամյա ֆլորիդացի կինը, ով դարձել է 590 մլն դոլարի տեր:











































