Ինչպես արդեն տեղեկացրել ենք, International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 3:1 հաշվով առավելության է հասել Լոնդոնի «Չելսի»-ի նկատմամբ:
Իր թիմի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Քրիշտիանու Ռոնալդուն: Գեղեցկությամբ առանձնանում է Ռոնալդուի՝ հատկապես առաջին գոլը՝ տուգանային հարվածով:






































