«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է հարձակվող Լուիս Սուարեսի պաշտոնական հայտարարությունը` ակումբը լքելու իր ցանկության մասին:
«Իրականությունը կայանում է նրանում, որ մենք ոչինչ չենք խոստացել Սուարեսին: Ուստի և խոստումը խախտելու մասին խոսք լինել չի կարող: Մի քանի անգամ քննարկել ենք իրավիճակը Սուարեսի հետ և բացատրել նրան մեր դիրքորոշումը:
Ես պետք է պայքարեմ և պաշտպանեմ «Լիվերպուլ»-ի շահերը: Լուիսը գիտի, թե ինչի մասին ենք մենք խոսել: Չեմ կարծում, թե նրա պայմանագրով հրաժարագին է նախատեսված, որի դիմաց ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը»,- The Liverpool Echo-ն մեջբերում է Ռոջերսի խոսքերը:








































