Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

«Ես կուսակցության թեկնածուն եմ». թիվ 38 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու

Սյունիքի ՀՀԿ մարզային խորհուրդը` նախկին մարզպետ, ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ նիստ է գումարել և միաձայն որոշել է թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրել Արմեն Կարապետյանին, ով Կապանի նախկին քաղաքապետն է և Սուրեն Խաչատրյանի նախկին օգնականը: Որոշ տեղեկություններով` Արմեն Կարապետյանը Սուրեն Խաչատրյանի թեկնածուն է, և պատգամավոր է դառնում Սուրեն Խաչատրյանի փոխարեն Սյունիքի մարզպետ դարձած Վահե Հակոբյանի փոխարեն: Ի դեպ, Արմեն Կարապետյանը 2008թ. ընտրություններում պարտվել է ՀՅԴ անդամ Արթուր Աթայանին, ում այն ժամանակ սատարում էր Վահե Հակոբյանի հայրը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ պատգամավորի թեկնածուի հետ:

 – Պարոն Կարապետյան, տեղեկություններ կան, որ Դուք Սուրեն Խաչատրյանի թեկնածուն եք, և դա է պատճառը, որ ընտրվել եք ՀՀԿ թեկնածու:

 – Չէ, ընդհանրապես կուսակցությունն է առաջադրել ինձ, տենց անհատական թեկնածու չկա: Կուսակցության կողմից եմ ես առաջադրվել: Ես կուսակցության թեկնածուն եմ:

 – Սակայն փաստորեն Դուք վայելում եք Սուրեն Խաչատրյանի աջակցությունը:

 – Ոչ թե մենակ Սուրեն Խաչատրյանի: 44 հոգի մասնակցում էին խորհրդի նիստին, բոլորն էլ կողմ էին, դեմ չկար, ձեռնպահ չկար: Կարելի ա ասել` ամբողջ կուսակցությունը պաշտպանել է իմ թեկնածությունը, որովհետև մինչև դա քննարկումներ եղել են, մարզային խորհրդի լիդերների հետ էդ հարցը 10 օր է, քննարկվում է: Այսօր նիստ եղել է, մարդիկ պաշտպանել են իմ թեկնածությունը, կուսակցության խորհրդի բոլոր անդամները:

 – Իսկ Սուրեն Խաչատրյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

 – Նորմալ: Երբ ես Կապանի քաղաքապետ էի, ինքը մարզպետ էր, նորմալ աշխատել ենք: Ես երկու անգամ ընտրված քաղաքապետ եմ եղել, նորմալ աշխատել ենք:

 – Արդյոք նախկին մարզպետի աջակցությունը նշանակո՞ւմ է, որ Դուք հավատարիմ եք մնալու իրեն…:

 – Ես հավատարիմ եմ մնալու իմ կուսակցությանը և իմ ժողովրդին:

 – Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, եթե այլ թեկնածուներ էլ լինեն, ասում են` այնքան էլ ուժեղ թեկնածու չեք:

 – Եթե ավելի ուժեղ թեկնածուներ կան, խնդրեմ, դաշտը բաց է, թող գան մրցենք: Ով կհաղթի, թող գնա, վայելի: Էդ ով է ասել` ես թույլ եմ, մյուսը ուժեղ է: Եթե կան ուժեղներ, թող գան, մրցեն:

 – Սյունիքի նորընտիր մարզպետի և նրա հոր` Մաքսիմ Հակոբյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

 – Նորմալ: Նորընտիր մարզպետն էլ, Մաքսիմ Հակոբյանն էլ ՀՀԿ անդամ են: Քննարկում եղել է, բոլորն էլ պաշտպանել են կուսակցական խորհրդի որոշումը:

 – Նախորդ անգամ Կապանի ընտրություններում Դուք պարտվեցիք ՀՅԴ թեկնածուին, ում սատարում էր Մաքսիմ Հակոբյանը: Այս անգամ Մաքսիմ Հակոբյանն այլ թեկնածու չի՞ ունենա, Ձեր կարծիքով:

 – Չեմ կարծում, որ ունենա: Ժամանակները փոխվում են: Քաղաքականությունը 2008թ. այլ կերպ էր թելադրում, հիմա այլ կերպ է թելադրում: Եթե մտնում ես քաղաքականության մեջ, պիտի պարտվես էլ, հաղթես էլ: Ես երկու անգամ հաղթել եմ, ընտրվել եմ Կապանի քաղաքապետ: Մեծ չարիք չի, որ մի անգամ պատվել եմ, դա ոչ մի բան չի նշանակում:

 – Քանի որ պատգամավորը նաև հասարակական գործունեություն է, ուզում եմ հարցնել` ինչպե՞ս եք գնահատում Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյանների միջադեպը:

 – Դա իրավապահ մարմինների գործն է: Իրենք պատշաճ մակարդակով քննություն են կատարում: Ոչ ես կարամ ասեմ, ոչ դուք կարաք ասեք` ով է մեղավոր, ով չի մեղավոր: Բոլորս էլ սպասում ենք, որ տեսնենք` իրավապահ մարմինները ում են մեղավոր գտնում: Իհարկե, ես էլ կցանկանամ, որ մեղավորին պատժեն: Ես չէի ցանկանա ընդհանրապես էդպիսի դեպք կատարվեր: Հետագայում պարզ կերևա` ով էր մեղավոր, և մեղավորին կարծում եմ, որ կպատժեն:

 – Իսկ եթե պարզվի, որ մեղավորը նաև Սուրեն Խաչատրյանն է, Ձեր կարծիքով` նա պիտի պատժվի՞:

 – Պետք չի էսօր անուններ տալ: Ոչ ոք չի իմանում` ով ա եղել, բացի իրավապահ մարմիններից: Կհրապարակվի, բոլորս էլ կիմանանք: Ես կողմնակից եմ նրան, որ մեղավորը պատժվի:

 – Բուդաղյանների հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

 – Ես Բուդաղյաններին ճանաչում եմ որպես նույն մարզում ապրող մարդ, էդքան բան: Ես քաղաքականության մեջ էի, իրանք ռազմական հրամանատար են, ես էդքան էլ կապ չունեմ իրանց հետ:

 – Եթե ընտրվեք պատգամավոր, ի՞նչ եք փորձելու անել առկա լարվածության առթիվ,  այցելելո՞ւ եք  Բուդաղյաններին:

 – Ես Բուդաղյանների հետ էդպես կապ չունեմ, որ այցելեմ կամ չայցելեմ: Ընդամենը գիտեմ, որ մեր հրամանատարներից ա: …Ես կընդունեմ իրավապահ մարմինների կայացրած վճիռը:

 – Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել ԱԺ-ում:

 – ԱԺ-ում պատրաստվում եմ օգտագործել իմ իրավունքները և կատարել իմ պարտականությունները` ի շահ մեր հայ ժողովրդի, ի շահ Սյունիքի մարզի:

 – Ի՞նչ եք պատրաստվում անել Սյունիքի հետ կապված կոնկրետ:

 – Ճիշտն ասած` ես առաջին անգամ եմ ընտրվում, չեմ էլ իմանում, ինչ ինձ հանձնարարեն, էն էլ կկատարեմ, բայց գիտեմ, որ պարտականություններ պիտի ունենամ և լիազորություններ: Եթե որևէ ողջամիտ որոշում լինի, ես անպայման կկատարեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում