Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է օտարերկրյա տեղեկատվական գործակալությունների լրագրողների հետ։
Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ միջազգային քննադատությունը «չունի որևէ նշանակություն» և որ «ոչ ոք չի կարող» հանդիմանել Ադրբեջանի իշխանություններին լրագրողների իրավունքների խախտումների համար։
Ալիևի վրդովմունքն է հարուցել Associated Press գործակալության փոխնախագահ Ջոն Դանիշևսկու հարցը, որն առնչվել է կեղծ մեղադրանքներով Ադրբեջանում լրագրողներին հալածելուն ու կալանավորելուն։
Դանիշևսկին այդ պլանում որպես օրինակ բերել է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Խադիջա Իսմայիլովայի գործն ու այդ ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի փակումը։
Երբ նա Ալիևին հարցրել է, թե ինչ կարող է անել Բաքուն՝ վերականգնելու համար միջազգային հանրության վստահությունը, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչ է նշանակում «միջազգային հանրություն»։
Նա հերքել է, թե երկրում սահմանափակվում է մամուլը համացանցը՝ նշելով, որ բնակչության 75 տոկոսն օգտվում է մամուլից։ Ապա Ալիևը սկսել է քննադատել Արևմուտքին՝ որպես օրինակ մատնանշելով Ջուլիան Ասանժի շուրջ տիրող իրավիճակը։








































