Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կշարունակվի լավագույն ձևով. ԱԳ փոխնախարար

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին: Իր մասնակցությամբ ձգտում է սեփական նպաստը բերել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հաստատման գործին: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին նվիրված աշխատաժողովին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

««Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագիրը ՆԱՏՕ-ի կայացած գործիքներից է, որը տասնամյակներ շարունակ ծառայել է դաշինքի նպատակների իրականացմանը` հիմնվելով 3 հենասյուների վրա: Դրանք են` գիտությունը, գործընկերությունը և անվտանգությունը: Այն նաև ժամանակակից անվտանգային օրակարգում առաջնային տեղ զբաղեցնող ոչ ավանդական սպառնալիքների դեմ պայքարի առանցքային բաղադրիչ է: Մասնավորապես, խոսքը կիբերանվտանգության ապահովման մասին է, նաև ահաբեկչության, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային տարրերի դեմ պայքարի ո ւ պաշտպանության մասին է»,-ասաց Աշոտ Հովակիմյանը:

Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է այս ծրագրի դերը որպես ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև փոխշահավետ համագործակցության մեխանիզմ` ուղղված ընդհանուր անվտանգության հիմնախնդիրների լուծմանը: Փոխնախարարի տեղեկացմամբ` Հայաստանը ներգրավվել է ՆԱՏՕ-ի գիտական ծրագրերին 1993 թվականից: Ընդհանուր առմամբ, Հայաստանի գիտնականները, փորձագետներն առաջատար դեր են ունեցել 143-ից ավելի միջոցառումներում:

«Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրով Հայաստանը ստացել է գիտական և բնապահպանական 38 ծրագրերի համար դրամաշնորհ: Իրականացված ծրագրերը ներառում են միջուկային և ճառագայթային սպառնալիքների կանխարգելում, հայտնաբերում և արձագանքում, բնական աղետների վտանգների գնահատում, ջրային պաշարների անվտանգություն:

«Ծրագրի շրջանակում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կարելի է դիտարկել որպես փոխշահավետ գործակցության լավ օրինակ: Վստահ ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի լավագույն ձևով»,-ասաց Աշոտ Հովակիմյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում