Thursday, 02 07 2026
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան այցելեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` անվտանգային նոր մարտահրավերների գծով օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը: Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԳՆ-ի Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, քաղաք ական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը, նույն վարչության ՆԱՏՕ-ի բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Իսրայելյանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Սերոբ Բեջանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:

Հյուրերին ընդունել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները:

Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Ծավալված զրույցի ընթացքում դոկտոր Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները մանրամասն ներկայացրեցին Համալսարանի գիտակրթական ծրագրերը: Նշվեց, որ ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց է միտված նաև ՊԱՀՀ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտի ստեղծման ծրագիրը: Ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը հյուրերին ներկայացրեց Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը:

Դոկտոր Շին բարձր գնահատեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հետազոտական և կրթական ծրագրերը` վստահություն հայտնելով, որ դրանք էական նպաստ կբերեն ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդիականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում