Սոցիալական ցանցերի օգտատերերը տեղեկացնում են Մոսկվայի մետրոյի «Կիևյան» կայարանում տեղի ունեցած պայթյունի մասին:
Ականատեսները գրում են, որ ծխով է պատվել մետրոյի «Կիևյան»-«Հաղթանակի այգի» հատվածը:
Իր հերթին Մոսկվայի մետրոպոլիտենի ՆԳՎ-ն տեղեկացրել է, որ հրդեհի մասին հաղորդագրություն չի ստացվել:
Սակայն ականատեսները վկայում են, որ պայթյուն է տեղի ունեցել, որին հրդեհ է հաջորդել:
Տեղեկացվում է նաև կայարանում առաջացած խուճապի մասին:











































