Դոնեցկի «Մետալուրգ»-ը պաշտոնապես հայտարարել է Սերգեյ Տաշուևին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Այդ մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է դոնեցկյան թիմի գործադիր տնօրեն Եվգենիյ Գայդյուկը:
«Սերգեյ Ալբերտովիչը այս երեկոյան ներկայացվել է թիմին: Ռուս մասնագետը մեծ փորձ ունի այս աշխատանքում: Նա նաև աշխատել է ՌՊԼ-ի թիմերում` «Կրասնոդար»-ում ու Նալչիկի «Սպարտակ»-ում», – նշել է Գայդյուկը:
Հիշեցնենք, որ «Մետալուրգ»-ում է խաղում մեր հայրենակից Կարլեն Մկրտչյանը, իսկ Գևորգ Ղազարյանն այս պահին վարձավճարային հիմունքներով պաշտպանում է Կարագանդայի «Շախտյոր»-ի գույները:








































