Ստամբուլում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց, տեղի է ունեցել հրաձգություն։ Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները։
Տեղեկատվության համաձայն՝ վիճաբանության ժամանակ տղամարդկանցից մեկը կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
Նախնական տվյալներով՝ պատահարը կապ չունի ռուսական հյուպատոսության աշխատանքի հետ։









































