Վրաստանի նոր ղեկավարությունը, որը ձևավորվել է 2012 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում, մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե բացառում է ուժի կիրառումը ներկայիս Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունը բաց է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի բնակչության ներկայացուցիչների հետ բանակցությունների համար՝ երբեմնի կապերը վերականգնելու նպատակով։
«Մենք ցանկանում ենք վերականգնել նրանց հետ տնտեսական հարաբերությունները ու հուսով ենք՝ այդպես էլ կլինի: Ինչ վերաբերում է քաղաքական կողմին՝ սահմաններին, ապա հարկ է նշել, որ դա կոնֆլիկտ է Ռուսաստանի ու Վրաստանի միջև, ու այդ խնդիրը քննարկվելու է ժնևյան բանակցությունների ձևաչափով»,- ասել է Ալասանիան լրագրողներին:









































