Եվրոպական Միությունն իր ներկայացուցչությունն է բացել Լիբիայի ապստամբների ֆորպոստը համարվող Բենղազի քաղաքում: Այս մասին գրում է Deutsche Welle-ն: Այս մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կիրակի օրն այստեղ է այցելել ԵՄ արտաքիան հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
ԵՄ ներկայացուցչի այցը նպատակ է ունեցել աջակցություն հայտնել Լիբիայի ապստամբների կողմից ստեղծված Ազգային անցումային խորհրդին և Լիբիայի ժողովրդին: Ավելի վաղ Բենղազի էր այցելել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկրոսկին, որը ԵՄ երկրների առաջին արտաքին գործերի նախարարն է, որ Բենղազիում պաշտոնապես այցելել է ապստամբներին:





































