Իրանում Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով ամեն օր մահանում է մոտ 55 մարդ՝ ասել է Իրանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Մուհամմեդ Քարիմ Խոսրովին: Այս մասին տեղեկացնում է Shahrkhabar թերթը:
Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում Իրանի բժշկական կազմակերպության վիճակագրությունը:
«Իրանում ոչ բնական մահով տարեկան մահանում է մոտ 40 հազար մարդ, իսկ մահվան ելքով պատահարների 50 տոկոսը կապված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետ»,- ասել է Խոսրովին:
Նա նշել է, որ ավտովթարների հետևանքով մահացության թիվը երկրում մահվան պատճառների թվում երկրորդ տեղում է, իսկ աշխարհում՝ 9-րդ տեղում:
Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորների թվին, ապա Խոսրովին նկատել է, որ այդ թիվը կազմում է օրական 2100 մարդ:











































