«Ենթադրվում է, որ այդ արտահոսքը շարունակվում է 2011թ.-ի վթարից հետո»,- ճապոնացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում CBS News-ը: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել էր ուժեղացնել ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու միջոցառումները:
Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարին հանձնարարել էր հոգալ, որպեսզի Tokyo Electric Power Co կայանի սեփականատերը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի տեխնոգեն վթարի հետևանքներից արագ ազատվելու համար: Այդ նպատակով մշակվել էր հատուկ ծրագիր, որի վրա կծախսվի գրեթե 40 տարի և 11 մլրդ դոլար: Այդ ճանապարհով կառավարությունը հույս ունի մինչև դեկտեմբեր օրական 60 տոննա ջրի ծավալ կրճատել:
TEPCО-ի պաշտոնական ներկայացուցիչը նախօրեին հայտարարել էր, որ ընկերությունը դանդաղ է առաջ ընթանում վթարի հետևանքների վերացման աշխատանքներում, քանի որ նա ուշադրությունը կենտրոնացրել էր ռեակտորների սառեցման վրա, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում:









































