Օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից մինչև 21:00–ն դադարեցվելու է Նորք Մարաշ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը:
Այդ ժամանակահատվածում գազ չեն ունենա Նորքի Այգիների թիվ 180-ից մինչև 238, Արմենակյան փողոցի թիվ 42-ից մինչև 60 հասցեների, Հովսեփյան, Դավիթ Բեկ, Նորքի 1-ին, 2-րդ, 5-րդ, Նորք Մարաշի 4-ից մինչև 17 փողոցների գազասպառողները:
Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի պատճառը գործող գազատարների հետ ներմիացման, փականների տեղադրման, պրոֆիլակտիկ վերանորոգման, գազի արտահոսքի վերացման, ձմռան նախապատրաստական աշխատանքներն են:









































