Անցած տասնամյակի կեսերին թվային նվագարկիչները շատ տարածված էին, սակայն ավելի ուշ սմարթֆոնները դուրս մղեցին դրանց շուկայից: Հիմա արտադրողները ջանում են առաջին հերթին իրենց փլեյերներն օրիգինալ դարձնել: iBean-ի և iTagua-ի ստեղծողներին դա հաջողվեց, քանի որ այդ սարքավորումների կորպուսի փոխարեն օգտագործվում են ընկույզներ ու լոբիներ:
Ժամանակակից մարդիկ հոգնել են որոշ դեպքերում վնասակար ու անկենդան պլաստիկից, իսկ նոր սարքավորումների մշակողները օգուտ են քաղել դրանից: iBean նվագարկչի կորպուսի փոխարեն կօգտագործվեն հսկայական էնտադայի լոբու հատիկները, որոնք պինդ կեղև ունեն: Նվագարկիչների պատրաստման ժամանակ հատիկները ձեռքով են ընտրելու՝ նախապատվությունը տալով ավելի խոշորներին ու համաչափներին: Այնուհետև դրանց միջից կհանեն միջուկը և էլեկտրական սարքը կտեղադրեն: Փոքրիկ կտրվածքներում կտեղակայվեն ղեկավարման կոճակները:
iTagua մոդելը կորպուսի համար կիրառելու է ընկույզը: Սարքավորումը կստանա նույն ներքին կոմպոնենտները, ինչ-որ iBean-ը, բայց կտարբերվի կորպուսի նյութով:













































