«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է «Լիա» գեղեցկության սրահի սեփականատեր Պետրոս Իսրայելյանի կինը։ Վերջինս կասկածվում է հանցագործության հետքերը թաքցնելու մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահում հնչել են կրակոցներ, որոնց հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից երկուսը մահացել են, իսկ մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տուժողների վրա հայտնաբերվել է հրազենային 5 վնասվածք։ Մահացածներից մեկի դիահերձման արդյունքում մարմնից հանվել է 1 գնդամ՝ 9 մմ տրամաչափի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ըստ ամենայնի կրակոցներն արձակվել են Մակարով տեսակի ատրճանակից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում












































