ԱԺ խորհրդարանում շարունակում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
«Չկա որևէ ՀՀ քաղաքացի, որը դեմ լինի զինվորին և բանակին օգնելուն, խնդիրը վստահությունն է. վստահո՞ւմ ենք այն կառույցներին, որոնց միջոցով մեր 1000 դրամը պիտի փախանցվի բանակին և զինվորին՝ ոչ»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը կրկին հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ եթե չգիտեն, ինքը պատրաստ է տրամադրել բանակը թալանած, կաշառակեր գեներալների, բանակի տարբեր ստորաբաժանումներում աշխատող պաշտոնյաների անուններ, և զարմանում է, թե ինչու իշխանությունները և իրավապահ մարմինները չեն հետաքրքրվում այդ հարցով:
Դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանին՝ Նաիրա Զոհրաբյանը հարց հնչեցրեց. «Չե՞ք կարծում, որ պետք է պատասխանատվության ենթարկել բանակի թալանով զբաղված անձանց, որպեսզի քաղաքացին տեսնի, որ մեր երկրում գործում է պատասխանատվության ինչ-որ մակարդակ, որից հետո միգուցեև կարելի է խոսել վստահության վերականգնման մասին»:
«Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչպես են պաշտպանության նախրարության մի շարք գեներալներ զբաղվում ցոպ ու շվայտ կյանքով, իմ իմանալով Բիլ Գեյթսը չեն կամ ՏՏ ոլորտում հայտագործություններ չեն արել: Որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքը»,- հարցրեց Ն. Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































