Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալ-Ռուբային առաջարկել է թուրքական զորամիավորումները երկրից դուրս անել ռազմական միջոցներով: Ինչպես Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը։
«Եթե բոլոր դիվանագիտական ուղիները վերջանում են, Իրաքի կառավարությունը Անկարայի կողմից մեր երկրի ինքնիշխանության դեմ արվող քայլերի դիմաց ռազմական միջամտություն պետք է իրականացնի»,- հայտարարել է նա:
Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` «պատճառաբանելով այս քայլը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:
Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշում։









































