«Վեբ-կոճակ» է ստեղծվել, որը օգնում է պայքարել ագրեսիվ «համացանցային տրոլների» դեմ՝ դրանց հայհոյանքները փոխարինելով հաճելի խոսքերի՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Այդ կոճակը կարող եք տեղադրել Chrome բրաուզերում կամ Safari-ում: Այն տվյալների բազա ունի, որտեղ պարունակվում են դրական ու բացասական բառեր: Նոր կոճակի միջոցով «ատել», «հիմար», «զուգավորում» բառերը որակվում են որպես բացասական: Իսկ ահա «ծիածան», «շաքարի գլազուր», «միաեղջյուր» և այլ բառերը դասվում են դրական բառերի շարքին: Այդ կերպ, եթե մեկնաբանությունները պարունակում են այնպիսի բառեր, ինչպիսին է «ատելը», ապա դրանք կփոխարինվեն «սեր» կամ «փիսիկ» փառերով:
Այդ համակարգն աշխատում է Twitter-ի, Facebook-ի և Youtube-ի համար: Ըստ մշակողների խոսքերի՝ ծրագրավորողները ցանկացել են մի փոքր հումոր ու դրական էմոցիաներ մտցնել համացանց:











































