ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ այսօրվա նիստում դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հետաքրքրվեց` արդյոք վերջին տարիներին ԶՈՒ-ում բյուջեի թերֆինանսավորում եղե՞լ է, թե՞ ոչ:
Նախարարը պատասխանեց, որ կառավարությունը պարտքեր չունի ԶՈւ-ին, թերֆինանսավորում չի եղել: «Ուզում եմ Ձեզ հանգստացնել, որ վիճակը շատ ավելի լավ է, քան պատմել են կամ զեկուցել: Ի դեպ՝ ով պատմել է կամ զեկուցել, սխալ է արել, որովհետև դա պետական գաղտնիք է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































