Եմենի կառավարությունը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի ու նրա մի շարք դաշնակիցների որոշումները՝ անվտանգության նկատառումներով Սանայում իրենց դեսպանատների աշխատակիցներին տարհանելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հավաստում են եմենցի քաղաքական գործիչները, Արևմուտքի երկրների քաղաքացիների հոսքը երկրից միայն կծառայի ծայրահեղականների շահերին, քանի որ Սանան առանց այդ էլ արել է հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու դիվանագետների անվտանգությունը:
Երեկ ԱՄՆ Պետդեպը հանդես էր եկել վտանգի մասին նախազգուշացմամբ՝ մի քանի ժամ անց այն բանից, երբ «Ալ-Քաիդայի» 4 ենթադրյալ գրոհայիններ սպանվել էին Եմենում անօդաչու սարքի հարվածի հետևանքով:








































