Թեև դեռ երկուշաբթի օրը ավարտվել է Սերժ Սարգսյանի արձակուրդը, սակայն նա շարունակում է չերևալ հանրության աչքին, ոչ նախօրեին, ոչ էլ երեկ Սերժ Սարգսյանը, ըստ էության, որևէ գործունեություն չի ծավալել, և նրա մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, երեկ՝ կեսօրի դրությամբ, նա դեռ Հայաստանում չէր: Ս. Սարգսյանի այս «անգործությունը», թերևս, խոսում է իշխանությունների՝ երկրի առջև ծառացած խնդիիների հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքի մասին:
Նա իր արձակուրդի օրերին 9 ցավակցական և շնորհավորանքի հեռագրեր է ուղարկել տարբեր ուղղություններով և վերջ: Այնինչ այս օրերին մեր երկրում կուտակվել են լրջագույն խնդիիներ, ոիոնք շտապ լուծումներ են պահանջում: Թե ո՞ւր է Ս. Սարգսյանը, անհայտ է, իսկ նրա մամուլի խոսնակին «Ժողովուրդ» հարցումները շարունակում են մնալ անպատասխան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:










































