Վերջին երեք ամիսներին ազատամարտիկներն իրենց իրավունքների պաշտպանության համար պարբերաբար բողոքի ակցիանեի են կազմակեիպում:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նրանք բաժանվել են 3 խմբի: Սի խումբը պահանջում է, որպեսզի սոցիալական բարենպաստ պայմաններ ստեղծվեն իրենց ընտանիքների համար, մի խումբը ցանկանում է իշխանափոխություն, արդարության վերականգնում, իսկ մի խումբն էլ ուղղակի տարբեր անհասկանալի «ցանկություններ» է հայտնում օրենք ընդունելու մասին:
Բնականաբար, այս պայքարն ունի ուղղորդողներ, որոնցից ամեն մեկն իր կամքն է թելադիում: «Տիգիան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ազատամարտիկների հիմնական պայքարը մեկ ուղղություն ունի. «Տղաները պայքարում են ուժեղ երկիր ունենալու համար: Ցանկացած նորմալ մարդ, Հայաստանի վիճակը տեսնելով ուզում է, որ այս իշխանությունը հեռանա: Ես չեմ պատկերացնում, որ որևէ նորմալ մարդ ասի՝ չէ, մենք ուզում ենք, որ սրանք մնան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:










































