Ուրուգվայում գինեգործները գինի են թողարկել՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների համար:
Խոսքը գինիների 4 տեսակի մասին է, որոնք արտադրողները «բարեկամական» են անվանել՝ սպառողների այդ դասի համար:
Ինչպես նշել են արտադրողները, նոր գինիները ներկայացնելու համար իրենք շատ հարմար պահ են ընտրել, երբ Ուրուգվայում պաշտոնապես գրանցվել է առաջին միասեռ ամուսնությունը: Այդ գինիները կվաճառվեն միասեռականների համար նախատեսված հատուկ հաստատություններում, սակայն դրանք կարող են ձեռք բերել նաև ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները, հաղորդում է Ria Noavosti-ն:








































