Twitter-ում կհայտնվի նոր կոճակ՝ «հայտնել խախտումների մասին»:
Նոր կոճակը կայքի ստեղծողները որոշել են ներմուծել բողոքներից հետո, որը ստացվել էր Մեծ Բրիտանիայի 8 բնակիչներից, որոնք սկսել էին վիրավորական հաղորդագրություններ ու սպառնալիքներով թվիթներ ստանալ, հաղորդում է Fedpress-ը:
Փոփոխությունները ներառվել են Twitter-ի կանոնների մեջ, որտեղ ասվում է, որ ինտերնետ-ծառայության համար ընդունելի չէ օգտատերերի վիրավորական վարքը:












































